Блог

Ինչ է Empty legs-ը?

Հավանաբար լսել եք empty legs տերմինը, որը ներկայացնում է մասնավոր ինքնաթիռով զգալի զեղչով թռչելու հնարավորությունը: Այս հոդվածում կպարզաբանենք, թե ինչ է նշանակում empty leg-ը կամ կայարանամեջ թռիչքը, ինչպես գտնել, և ամրագրել այն Cofrance SARL (TM AVIAV) ընկերության մասնագետների օգնությամբ:

Empty legs հասկացությունը նշանակում է մասնավոր ինքնաթիռի վերադարձ թռիչք մեկ ուղղությամբ չվերթի իրականացումից հետո: Այնուամենայնիվ, այս տեսակի ճանապարհորդությունը ունի մի շարք սահմանափակումներ մասնավոր ինքնաթիռի ստանդարտ վարձակալության հետ համեմատությամբ:

Ավելի լավ հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում empty leg-ը կամ կայարանամեջ թռիչքը, ինչպես փնտրել և ամրագրել այն, շարունակեք կարդալ:

Ինչ է Empty legs-ը:

Empty legs-ը կամ դատարկ ուղերթը, դա կոնկրետ ինքնաթիռով մեկ ուղղությամբ ամրագրված թռիչքի չվաճառված մասն է: Որպես կանոն, օդանավը ստիպված է պատվիրատուի նշանակված վայր թռչել դատարկ կամ վերադառնալ դատարկ մշտական բազավորման օդանավակայան ամրագրված թռիչքի իրականացումից հետո: Ինքնաթիռի նման դատարկ թռիչքը մասնավոր ավիացիայում կոչվում է empty legs:

Օրինակ, եթե ամրագրվել է Չիկագոյում գտնվող ինքնաթիռը Նյու Յորքից Բոստոն տեղափոխման համար, ապա նա նախ պետք է թռչի Նյու Յորք, որպեսզի վերցնի ուղևորներին: Այդպիսով, Չիկագոյից Նյու Յորք ինքնաթիռը դատարկ կթռչի:

Կայարանամեջ ուղերթների առավելություններն ու թերությունները:

Մասնավոր ավիացիայում շատ բաների նման, empty legs ուղերթները նույնպես ունեն իրենց առավելություններն ու թերությունները:

Առավելությունները.

— մասնավոր ինքնաթիռի վարձակալության ստանդարտ արժեքից մինչև 75% խնայելու հնարավորություն,

— թռիչքի արժեքը բանակցելի է օպերատորի հետ, եթե պատրաստ եք ավելի մեծ ճկունություն ցուցաբերել,

empty legs ուղերթները իդեալական են նրանց համար, ովքեր վերջին րոպեին են կայացնում թռիչքներին առընչվող որոշումները:

 

Թերությունները.

empty legs ուղերթը միայն մեկ ուղղությամբ թռիչքն է,

— որպես կանոն, այն հասանելի է տվյալ պահին, տվյալ վայրում և ենթակա է մի շարք փոփոխական գործոնների ազդեցությանը,

— հասանելի են սահմանափակ թվով երթուղիներ:

Որքա՞ն արժե empty legs ուղերթը:

Երբեմն ավիափոխադրողը հրապարակում է empty legs թռիչքների արդեն իսկ զեղչված գները: Սակայն շատ դեպքերում, ինչպես ավիափոխադրողները, այնպես էլ կողմնակի օպերատորները պատրաստ են բանակցել:

Կայարանամեջ թռիչքների զեղջերը տատանվում են 30%-ից մինչև 75%-ի սահմաններում: Ճշգրիտ արժեքը կախված է երթուղուց և օպերատորից: Միաժամանակ որոշ օպերատորներ հաճախ պատրաստ են շատ ցածր գներ առաջարկել: Այդ գները հաճախ համեմատվում են պրեմիում դասի ավիատոմսերի արժեքների հետ:

 

Հնարավո՞ր է արդյոք ամրագրել empty legs թռիչք երկու ուղղությամբ:

Որոշ դեպքերում հնարավոր է ամրագրել empty legs թռիչք երկու ուղղությամբ: Ըստ ձևակերպման, empty legs թռիչքը միակողմանի է, հետևաբար, որպես կանոն, իրականացնելով նախնական (հիմնական) չվերթը, ինքնաթիռը անցնում է ուղևորության հաջորդ փուլին:

Մասնավոր ավիացիայի որոշ հաճախորդներ հմտորեն համակցում են մասնավոր ինքնաթիռի վարձակալությունը empty legs թռիչքի հետ, որն ամրագրում են վերադարձի համար:

 

Հնարավո՞ր է արդյոք որոշակի ամսաթիվ և ժամ նշել empty legs թռիչքի ամրագրման դեպքում:

Վերադարձ թռիչքի ժամանակը որոշվում է սկզբնական չվերթի հիման վրա, ուստի empty legs-ը առաջարկվում է կոնկրետ ամսաթվին, սակայն մոտավոր ժամին: Սկզբնական թռիչքը ամրագրած հաճախորդը կարող է սահմանել իր կանոնները, մինչդեռ վերադարձ թռիչքի ուղևորը ստիպված կլինի հարմարվել:

Դա նաև նշանակում է, որ եթե գլխավոր պատվիրատուն վերջին րոպեին փոփոխություններ մտցնի թռիչքային պլանում (որը, փաստորեն, մասնավոր ավիացիայի հիմնական առավելություններից մեկն է), ապա դա կանդրադառնա վերադարձ թռիչքի բոլոր պարամետրերի վրա:

Երբեմն կայարանամեջ թռիչքի ուղևորը հնարավորություն ունի ընտրելու մեկնման ժամանակը: Օրինակ, եթե հաջորդ լիարժեք թռիչքը (լրիվ ուղեվարձով) ընկնում է օրվա երկրորդ կեսին, ապա empty legs ուղերթի ուղևորը կարող է ընտրել թռչել նույն օրը առավոտյան կամ նախորդ օրը՝ երեկոյան: Սակայն, եթե empty legs թռիչքը սկսվում է սկզբնական թռիչքից հետո, որի ուղևորը որոշել է հետաձգել թռիչքը մի քանի ժամով, ապա դա անշուշտ կազդի empty legs թռիչքի ժամանակի վրա, և հնարավոր է այն նույնիսկ տեղափոխվի հաջորդ օր:

Իսկ եթե սկզբնական ուղերթի պատվիրատուն որոշի չեղյալ համարել թռիչքը, իհարկե, դա կբերի empty legs թռիչքի չեղարկման: Տրամաբանական է, որ այս դեպքում չիրականցված ուղերթի ուղևորը ետ կստանա վճարված ամբողջ գումարը:

Այսպիսով, empty legs թռիչքի բոնուսներից օգտվել ցանկացողները պետք է ճկունություն դրսևորեն: Նման չվերթները կարող են փոփոխությունների ենթարկվել կամ ընդհանրապես չեղյալ հայտարարվել: Փորձառու չարթերային օպերատորները խորհուրդ չեն տալիս օգտվել empty legs թռիչքներից, եթե ուղևորներին անհրաժեշտ է թռիչքների ֆիքսված ժամկետներ կամ երաշխավորված չվերթներ: Empty legs թռիչքները միշտ պետք է դիտարկել որպես ձեռքն ընկած լավ հնարավորություն, որը կարող է անհետանալ ցանկացած պահի:

Եթե ուղևորը կարևոր թռիչք ունի անելու՝ գործարար հանդիպման նպատակով, ընտանեկան հանգամանքներից ելնելով կամ երկար սպասված արձակուրդի է մեկնում, ապա պետք է վարձակալի մասնավոր ինքնաթիռ կամ գնի առևտրային ավիաընկերության ուղերթի տոմս:

 

Ինչպե՞ս փնտրել empty legs ուղերթներ:

Այսօր համացանցում կարելի է հեշտությամբ գտնել ամեն ինչ: Դա վերաբերվում է նաև empty legs ուղերթներին: ուստի անվճար վերադարձի թռիչք գտնելը դժվար չէ: Օրինակ, Cofrance SARL (TM AVIAV) ընկերության կայքում, որը համագործակցում է մի շարք մասնավոր ավիափոխադրող ընկերությունների հետ, empty legs թռիչքների առկայության վերաբերյալ թարմ տեղեկատվությանը կարելի է հետևել ժամանակի իրական ռեժիմում:

Ընկերության կայքի միջոցով կարող եք գտնել ազատ ուղերթներ անհրաժեշտ ուղղությամբ, ինչպես նաև ընտրել օդանավի տեսակը, որից էլ կախված է սրահում նստատեղերի քանակը և թռիչքի արժեքը:

Եթե Ձեզ մասնագետների խորհուրդ է անհրաժեշտ, զանգահարեք կամ թողեք Ձեր հարցը ընկերության կայքի ցանկացած էջում:

Շոշինա Օլգա