Блог

5 հարց, որոնք պետք է տալ մինչ empty legs թռիչքի ամրագրումը

Մասնավոր ավիացիայի բազմաթիվ առավելություններից մեկն էլ այն է, որ հնարավոր է գումար խնայել ամրագրելով կայարանամեջ կամ empty leg թռիչք:

Կայարանամեջ թռիչքը իրենից ներկայացնում է վերադարձ թռիչք, որը պետք է իրականացվի ուղևորներին նշանակված վայր հասցնելուց հետո: Որպես կանոն, խոշոր ընկերությունները առաջարկում են տարբեր ուղղություններով թռիչքներ, որոնք հասանելի են ամրագրման համար գրեթե ամեն օր:

рейса empty legs

Empty legs թռիչքների առավելությունը կայանում է նրանում, որ այս տարբերակը թույլ է տալիս զգալի գումար խնայել, քանի որ դրանք ավելի էժան են, քան ստանդարտ թռիչքները: Բայց մինչ ամրագրումը կարևոր է հասկանալ այն գործոնները, որոնք կարող են ազդել թռիչքի վրա:

Ահա այն հինգ հարցերը, որոնք պետք է տալ կայարանամեջ թռիչքի ամրագրումից առաջ:

  1. Որտեղի՞ց է թռչում մասնավոր ինքնաթիռը և ե՞րբ կժամանի մեկնման օդանավակայան:

Ի տարբերություն սովորական մասնավոր թռիչքի, empty legs-ի դեպքում ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, ժամանում է Ձեր գտնվելու վայրը մեկ այլ օդանավակայանից: Այդպիսով, Ձեր թռիչքի ժամը կախված է նրանից, թե երբ ինքնաթիռը մեկնման օդանավակայան կժամանի: Ընդ որում, ինքնաթիռը չի սպասի, եթե Դուք ուշանում եք, ինչպես տեղի է ունենում մասնավոր ինքնաթիռի ստանդարտ վարձակալության դեպքում:

 

  1. Եթե թռիչքային գրաֆիկի փոփոխություն լինի, արդյոք հաշվի կառնվեն թռիչքի ժամանակի հետ կապված իմ ցանկությունները:

Եթե մեկ ուղղությամբ թռիչք եք ամրագրում, ապա մեկնման ժամանակը համաձայնեցվում է Ձեզ հետ: Այնուամենայնիվ, երբ կայարանամեջ թռիչք եք ամրագրում, որը կախված է նախորդ թռիչքի իրականացման ժամանակից, ապա դրա արժեքը, մասնավոր ինքնաթիռի հասանելիությունն ու թռիչքի ժամը սպասման ռեժիմում կլինեն նույնիսկ մինչև հիմնական թռիչքի ավարտը:

 

  1. Եթե հիմնական թռիչքը չեղյալ հայտարարվի, ապա այս դեպքում ի՞նչ տարբերակներ ինձ կառաջարկվեն:

Քանի որ, ինչպես արդեն նշվել էր, կայարանամեջ թռիչքը կախված է հիմնական երթուղու ուղևորներից, ապա ինքնաթիռի առկայության և թռիչքի ժամանակի վերաբերյալ տեղեկատվությունը կարող է ճշգրիտ չլինել նույնիսկ մինչև վերջին պահը: Եթե սկզբնական չվերթը չեղյալ հայտարարվի, ապա տրամաբանական է, որ կայարանամեջ թռիչք նույնպես չի լինի: Այս դեպքում Դուք կարող եք օգտվել մասնավոր ինքնաթիռի վարձակալման վառվող առաջարկներից: Սակայն հաշվի առեք, որ դրանց գները տարբերվում են empty legs թռիչքի գներից:

  1. Կա՞ արդյոք կայարանամեջ թռիչքի ֆիքսված գնի երաշխիք:

Բազմաթիվ փոփոխական գործոնների պատճառով, ինչպիսիք են եղանակը, երթուղին, դիսպետչերների հրահանգները, ինչպես նաև թռիչքների հնարավոր հետաձգումները, ավիափոխադրողը չի կարող երաշխավորել ֆիքսված գին յուրաքանչյուր չվերթի համար: Չնայած նրան, որ չարտերային թռիչքների մեծ մասը իրականացվում է ըստ սակագների, երբեմն լինում է այնպես, որ մասնավոր ինքնաթիռի վարձակալության վերջնական արժեքը կարող է փոփոխվել ավիացիոն-տեխնիկական կենտրոնի կարգադրությամբ, փոթորիկների պատճառով և այլն:

Չնախատեսված փոփոխության դեպքում փորձառու ավիափոխադրողը կաշխատի այնպիսի լուծում գտնել, որը լավագույնս կհամապատասխանի Ձեր ընտրած երթուղուն և գրպանին:

 

  1. Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպե՞ս և ինչու՞ դեռևս արժե ամրագրել կայարանամեջ թռիչք:

Չնայած կան գործոններ, որոնք կարող են ազդել Ձեր գրաֆիկի և կայարանամեջ թռիչքներից օգտվելու ցանկության վրա, այնուամենայնիվ, empty legs թռիչքների հիմնական առավելությունը մնում է դրանց ցածր գինը:

Եթե անհրաժեշտ է կոնկրետ ժամին հասնել գործարար հանդիպմանը կամ այլ միջոցառմանը, ապա կայարանամեջ թռիչքը լավ տարբերակ չէ: Բայց եթե արձակուրդի եք մեկնում, նպատակ ունեք այցելելու ընկերներին կամ հարազատներին, ապա empty leg թռիչք ամրագրելով, Դուք հնարավորություն կունենաք հասնելու նշանակված վայրը առավելագույն հարմարավետությամբ, ընդ որում այնպիսի գնով, որը կարող է լինել ավելի ցածր, քան առաջին դասի տոմսի արժեքը:

Եթե ցանկանում եք վարձակալել մասնավոր ինքնաթիռ Ձեր հաջորդ արձակուրդի կամ բիզնես հարցերով ուղևորության համար, որի դեպքում կարող եք ազատորեն կառավարել Ձեր ժամանակը, ապա ստուգեք կայարանամեջ թռիչքների առկայությունն ու ծանոթացեք գներին մեր կայքում:

Շոշինա Օլգա