Блог

Empty Legs. Որոշ խորհուրդներ օգտվողներին

Երբ չարթերային օպերատորին անհրաժեշտ է ուղարկել մասնավոր ինքնաթիռը հաջորդ չվերթի իրականացման վայր, ապա հաճախ այն մեկնում է դատարկ, այսինքն, առանց ուղևորների: Սկզբնական չվերթը պատվիրած հաճախորդը, որպես կանոն, փոխհատուցել է ինքնաթիռի վերադարձի արժեքի գոնե մի մասը, այնպես որ կայարամեջ թռիչքը կամ empty legs-ը ավիափոխադրողի համար դիտարկվում է որպես լրացուցիչ եկամտի աղբյուր: Այդ իսկ պատճառով էլ չարթերային օպերատորները հնարավորություն ունեն առաջարկելու նման թռիչքներ զեղչված գներով: Ըստ որոշ հաշվարկների՝ մասնավոր ավիացիայի թռիչքների մոտ 40% -ը բաժին է ընկնում empty legs թռիչքներին: Այժմ, կողմնակի բրոքերները, օգտագործելով համացանցի առավելությունները, համախմբել են տարբեր օպերատորների կայարանամեջ թռիչքների առաջարկները և ներկայացնում են դրանք հանրությանը:

Empty leg թռիչք կարելի է ամրագրել վերջին պահին և հաճախ ամենաշահավետ առաջարկները պատահում են այն ուղղություններով, որոնք քչերի համար են գրավիչ կամ հետաքրքիր: Օրինակ, ԱՄՆ-ում ամենածանրաբեռնված օրը մասնավոր ավիացիայի համար համարվում է Super Bowl ամերիկյան ֆուտբոլի ազգային առաջնության վերջին օրը, երբ մեծ քանակությամբ դատարկ թռիչքներ են կատարվում առաջնությունը անցկացնող քաղաքից: Մի օր հետո նույն ուղղությամբ հազիվ թե գտնեք empty legs թռիչքներ:

Ընդհանուր առմամբ, empty legs թռիչքները շահավետ են ինչպես ուղևորի, այնպես էլ չարտերային օպերատորի համար, քանի որ Դուք օգտվում եք զեղչից, իսկ նա լրացուցիչ եկամուտ է ստանում: Սակայն, մասնավոր ավիացիայի դեպքում ֆինանսական ծախսերը չպետք է հիմնական ուղղորդիչ լինեն Ձեզ համար: Ահա մի քանի հանգամանք, որոնք պետք է հաշվի առնել մինչ empty legs թռիչք ամրագրելը:

  1. Ձեր առաջնային և հիմնական մտահոգությունը անվտանգությունն է: Ստուգեք չարտերային օպերատորի, ավիափոխադրողի, օդանավի տեսակի և ուղեկցող անձնակազմի վերաբերյալ առկա ամբողջ տեղեկատվությունը: Արդյո՞ք նրանք ունեն անվտանգության վկայագրեր, ինչպիսիք են Wyvern կամ ARG / US: Քանի՞ ժամ թռիչք են իրականացրել այդ օդաչուները: Օդանավում անվտանգության ի՞նչ սարքավորումներ են տեղադրված:
  1. Empty leg թռիչքների շատ առաջարկներ պարունակում են տեղեկատվություն մասնավոր ինքնաթիռի տեսակի և մոդելի, թռիչքի կոնկրետ ամսաթվի, ինչպես նաև մեկնման և ժամանման քաղաքների/օդանավակայնների մասին: Empty leg թռիչքների համակարգն ունի նաև որոշակի ճկունություն, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին թելադրել իրենց ցանկությունները, սակայն դա, իհարկե, ազդում է թռիչքի վերջնական գնի վրա:
  2. Հաշվի առեք, որ empty legs թռիչքը կարող է ընդհանրապես չկայանալ: Եթե սկզբնական թռիչքը չեղյալ հայտարարվի, ապա վերադարձ չվերթը ավտոմատ կերպով չի կայանա: Ցավոք, նման անկայունությունը այս թռիչքների անբաժանելի մասն են, այդ իսկ պատճառով էլ պետք է ունենաք պլան Բ: Որպես կանոն, կայարանամեջ թռիչքից օգտվել խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր պետք է անպայման մեկնեն կոնկրետ ամսաթվին և ժամին, քանի որ շատ հնարավոր է, որ թռիչքը ընդհանրապես չկայանա: Այս դեպքում, որպեսզի թռչեք Ձեզ անհրաժեշտ ժամանակին, հարկավոր է վճարել ամբողջ ուղեվարձը:
  3. Շատ հաճախ հնարավոր է բանակցել գնի նվազեցման շուրջ: Որոշ չարթերային օպերատորներ նույնիսկ աճուրդ են կազմակերպում. կայարանամեջ թռիչքը կկարողանա ամրագրել նա, ով առավելագույնը կվճարի: Բայց մի ակնկալեք չափազանց ցածր գներ: Պարզեք օպերատորի կողմից ասված գինը վերջնականն է, թե ոչ, և ինչքան են կազմում լրացուցիչ ծախսերը:
  4. Որոշ դեպքերում empty leg թռիչքներ առաջարկող ընկերությունները հանդես են գալիս որպես միջնորդ, և արդյունքում ուղևորը ավելի շատ է վճարում: Պարզեք, թե ում հետ եք իրականում պայմանգիր կնքում: Եթե խնդիրներ առաջանան, դժվար թե ցանկանաք կանգնել մի իրավիճակի առաջ, երբ միջնորդն ու օպերատորը պատասխանատվությունը գցում են մեկը մյուսի վրա:

 

Այսպիսով, մի շտապեք գայթակղվել թռիչքի ցածր արժեքով: Դուք վստահում եք Ձեր և Ձեր ընտանիքի անդամների կյանքը օպերատորին, նրա առաջարկած մասնավոր ինքնաթիռին և օդաչուներին: Միշտ հիշեք երեք ամենակարևոր կանոնները. «Անվտանգությունն ամենից կարևորն է», «Դրսևորեք զգոնություն» և «Ամրագրեք բոլոր պայմանավորվածությունները գրավոր կերպով»:

Նշում. Եթե վճարում եք ամբողջ ուղեվարձը միակողմանի ուղևորության համար, պայմանավորվեք օպերատորի հետ լրիվ կամ մասնակի զեղչի շուրջ, եթե վերադարձ թռիչքը վաճառվելու է որպես empty legs:

 

Ստորև բերված են կայարանամեջ թռիչքների որոշ օրինակներ՝ մասնավոր ինքնաթիռի ստանդարտ վարձակալության գների հետ համեմատությամբ:

 

Երթուղի Մասնավոր ինքնաթիռի տեսակը Կայարանամեջ թռիչքների գնային տիրույթը Մասնավոր ինքնաթիռի վարձակալության գնային տիրույթը
Նյու Յորք — Ֆլորիդա Թեթև ինքնաթիռ $7500-9000 $11 000-15 000
Նյու Յորք — Ֆլորիդա Միջին ինքնաթիռ $9000-12 000 $14 000-20 000
Նյու Յորք — Ֆլորիդա Միջին հեռավորության թռիչքների համար նախատեսված ինքնաթիռ $14 000-20 000 $18 000-28 000
Նյու Յորք — Ֆլորիդա Մեծ հեռավորության թռիչքների համար նախատեսված ինքնաթիռ $15 000-25 000 $28 000-45 000
Լոս Անջելես — Հավայի Մեծ հեռավորության թռիչքների համար նախատեսված ինքնաթիռ $20 000-35 000 $55 000-75 000
Նյու Յորք — Լոնդոն Մեծ հեռավորության թռիչքների համար նախատեսված ինքնաթիռ $40 000-80 000 $95 000-125 000

 

Չնայած կայարանամեջ թռիչքների մի շարք առավելություններին, կան նաև դրանց դեմ անձինք: Զարմանալի է, որ նրանցից շատերը աշխատում են մասնավոր ավիացիայի ոլորտում: Օրինակ, Magellan ընկերության նախագահն նշում է. «Եթե բիզնես հարցերով եք ուզում թռիչք իրականացնել, ապա մենք խորհուրդ ենք տալիս հրաժարվել կայարանամեջ թռիչքներից: Ցանկանալով գումար խնայել Դուք ռիսկի եք գնում, քանի որ կարող է չկայանալ մի կարևոր հանդիպում, որը շատ ավելին է, քան երևակայական օգուտը»:

Private Jet Services — ի ներկայացուցիչը ասում է. «առաջարկվող կայարանամեջ թռիչքների 99%-ը մարքեթինգային խորամանկ քայլի արդյունք են: Խոշոր ավիաընկերությունները անում են հնարավոր ամեն բան, որպեսզի նվազագույնի հասցնեն դատարկ թռիչքների քանակը, քանի որ դրանք շահավետ չեն»:

Նա նաև ավելացնում է. «Մենք առաջարկում ենք empty legs թռիչքներ առաջին հերթին ընկերության մշտական հաճախորդներին, որոնք նրանց հնարավորություն են տալիս խնայել գնի 50-70%-ը: Եթե անհրաժեշտ լինի լրացուցիչ թռիչք կատարել, ապա այս դեպքում զեղչը զգալի չի լինի»:

Շոշինա Օլգա