Блог

Կայարանամեջ թռիչքների ամենատարածված երթուղիները

Մասնավոր ինքնաթիռների դեպքում թռիչքները հարմարեցվում են հաճախորդների կարիքներին, այլ ոչ թե հակառակը: Ուղևորները կարող են մասնավոր ինքնաթիռով կտրել-անցնել աշխարհի կեսը և նույն օրը տուն վերադառնալ, կամ կարող են վարձել մասնավոր ինքնաթիռ մեկ օրվա ընթացքում մի քանի քաղաքների միջև ճանապարհորդելու համար` վայրէջք կատարելով մայրցամաքի մի շարք խոշոր մեգապոլիսներում:

Այսպես, օրինակ, Եվրոպայում ամենամեծ պահանջարկ վայելող երթուղիներն հետևյալներն են՝

  1. Ժնև – Փարիզ (Լե Բուրժե)

Ժնև-Փարիզ (Լե Բուրժե) երթուղին ամենապահանջվածն է Եվրոպայում. 2017 թվականի տվյալներով, այս երթուղով կատարվել են 3357 չվերթ մասնավոր ինքնաթիռներով: Այն հատկապես հայտնի է կորպորատիվ հաճախորդների շրջանում, որոնք տեղափոխվում են այս երկու քաղաքների միջև ամբողջ տարվա ընթացքում: Հիմնական պատճառներից մեկն այն է, որ Ժնևում են գտնվում շատ բանկեր և խոշոր միջազգային կազմակերպություններ, իսկ Փարիզը իրենից ներկայացնում է դինամիկ տնտեսական և մշակութային կենտրոն: Երկու քաղաքներն էլ ամբողջ աշխարհից մեծ թվով զբոսաշրջիկներ են ներգրավում, քանի որ հենց այստեղ են ամեն տարի անցկացվում խոշոր միջոցառումներ, հանդիպումներ, սեմինարներ և ցուցահանդեսներ. Ժնևի միջազգային ավտոցուցահանդեսը, Փարիզի նորաձևության շաբաթը, Art Paris Art Fair ժամանակակից արվեստի միջազգային տոնավաճառը և մի շարք այլ կարևոր միջոցառումներ: Ձմռանը Ժնևը հանդիսանում է դարպաս դեպի Շվեյցարիայի և Ֆրանսիայի լեռնադահուկային հանգստավայրեր:

Ժնևի օդանավակայանից թռիչքը դեպի Փարիզի Լե Բուրժե տևում է մոտ մեկ ժամ: Դուք կարող եք մասնավոր ինքնաթիռ վարձել պարզապես դիմելով Cofrance SARL (TM AVIAV) ընկերության մասնագետներին:

Читайте также:  Շահավե՞տ են արդյոք կայարանամեջ թռիչքները?

Mustang ինքնաթիռով թռիչքը Ժնևի միջազգային օդանավակայանից (GVA) Փարիզի Լե Բուրժե (LBG) արժե մոտավորապես 4290 եվրո: Empty legs հետադարձ թռիչքի դեպքում կվճարեք գնի կեսը:

  1. Փարիզ (Լե Բուրժե) – Նիցցա

Փարիզ (Լե Բուրժե) – Նիցցա երթուղին երկրորդ ամենատարածված երթուղին է Եվրոպայում: 2017 թվականին նրանով 2178 թռիչք է իրականացվել: Մասնավոր ավիացիայի հաճախորդների մեծամասնությունը սովորաբար վայրէջք է կատարում Փարիզում, նախքան եվրոպական այլ քաղաքներ այցելելը, ինչպիսիք են Նիցցան, Կաննը կամ Մոնակոն: Իսկապես, Փարիզը հանդիսանում է տրամաբանական կանգառ ԱՄՆ-ից, Լատինական Ամերիկայից և Ասիայից դեպի Եվրոպա իրականացվող թռիչքների ճանապարհին: Ֆրանսիայի մայրաքաղաքը հանդիսանում է դարպաս դեպի Լազուրային ափ, որը հատկապես մարդաշատ է մայիսից մինչև սեպտեմբեր, երբ Կաննի կինոփառատոնը և Մոնակոյի Ֆորմուլա 1 մրցաշարը սկիզբ են դնում զբոսաշրջային ակտիվ շրջանի բացմանը:

Նմանապես, Նիցցան հանդիսանում է դարպաս դեպի Մոնակո, որտեղ հարուստ զբոսաշրջիկները կարող են հասնել վարձակալելով մասնավոր ուղղաթիռ: Ամրագրեք մասնավոր ինքնաթիռ կամ ուղղաթիռ լավագույն գներով և թռչեք հարմարավետությամբ:

Cessna Citation Mustang մասնավոր ինքնաթիռը Լե Բուրժեյից Նիցցայի օդանավակայան է հասնում մեկուկես ժամվա ընթացքում: Երկկողմանի թռիչքի արժեքը սկսվում է 6 300 եվրոյից, իսկ կայարանամեջ թռիչքը կարող եք պատվիրել զգալի զեղչով:

Читайте также:  5 հարց, որոնք պետք է տալ մինչ empty legs թռիչքի ամրագրումը

  1. Մոսկվա (Վնուկովո) – Նիցցա

2013 թ. մասնավոր թռիչքների ծավալով Մոսկվա (Վնուկովո) – Նիցցա երթուղին Եվրոպայի ամենահայտնի երթուղիների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը: Մասնավոր ինքնաթիռները Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից թռչում են Նիցցա նախանձելի կանոնավորությամբ, քանի որ ֆրանսիական Ռիվիերայում են սիրում հանգստանալ հարուստներն ու հայտնիները: Զբոսաշրջիկները հաճախ են Նիցցայից Մոնակո մեկնում ուղղաթիռով: Ֆրանսիական Ռիվիերա այցելած զբոսաշրջիկները հաճախ իրենց ուղևորության ժամանակ փորձում են այցելել Եվրոպայի մի քանի այլ վայրեր ևս, օրինակ, Իբիցա կամ Օլբիա:

Վարձակալեք Citation XLS ինքնաթիռը և թռչեք հարմարավետությամբ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից Նիցցա: Երկկողմանի թռիչքը կարժենա մոտ 30 630 եվրո: Եթե այդ գինը Ձեզ համար չափազանց բարձր է կարող եք պատվիրել empty leg թռիչք, որի արժեքը հաճախ համեմատելի է առաջին դասի տոմսի գնի հետ:

  1. Ժնև – Նիցցա

Չորրորդ տեղում է Ժնև-Նիցցա 50 րոպե տևողությամբ ճանապարհորդությունը: Այս երթուղով մասնավոր ինքնաթիռներով տարեկան մոտ 1811 թռիչք է իրականացվում: Բացի գործուղումների և գործարար այցելությունների նպատակով իրականացվող թռիչքներից, այս երթուղին պահանջված է նաև ձմեռային և ամառային արձակուրդների համար: Ժնևը հանդիսանում է իդեալական կանգառ Ֆրանսիայի և Շվեյցարիայի լավագույն լեռնադահուկային կուրորտների միջև, իսկ Նիցցան առաջարկում է լավագույն պայմանները Միջերկրական ծովի ափին հանգստի համար, որտեղից էլ այնքան հեռու չէ շքեղ Մոնակոն:

Читайте также:  Ինչ է Empty legs-ը?

Վարձակալված Mustang մասնավոր ինքնաթիռով Ժնև-Նիցցա երկկողմանի թռիչքը արժե մոտ 4 270 եվրո: Եթե միակողմանի թռիչք եք կատարելու այդ ուղղությամբ, ապա կարող եք գումար խնայել ստուգելով արդյոք հասանելի են այդ երթուղով empty legs թռիչքներ:

  1. Լոնդոն (Լուտոն) – Փարիզ (Լե Բուրժե)

Եվ վերջին, բայց ոչ պակաս պահանջված երթուղին Լոնդոն (Լուտոն) – Փարիզ (Լե Բուրժե) երթուղին է, որով տարեկան 1550 թռիչք է իրականացվում: Cofrance SARL (TM AVIAV) ընկերությունը անհատական մոտեցում է ցուցաբերում եվրոպական այս երթուղով աշխատանքի, հանգստի կամ պարզապես զվարճանքի մեկնող հաճախորդներին:

Մասնավոր ինքնաթիռի վարձակալությունը լավագույն տարբերակն է նրանց համար, ովքեր չեն սիրում վատնել իրենց թանկարժեք ժամանակը օդանավակայաններում: Հաճախ այս երթուղով հասանելի են empty legs չվերթներ շատ գրավիչ գներով:

Citation Mustang մասնավոր ինքնաթիռով Լոնդոն (Լուտոն) – Փարիզ (Լե Բուրժե) երկկողմանի թռիչքը արժե 5530 եվրո:

Եթե ցանկանում եք թռիչք պատվիրել Եվրոպայի ամենահայտնի ուղղություններից մեկով կամ ցանկացած այլ ուղղությամբ, ապա դիմեք Cofrance SARL (TM AVIAV) ընկերության մասնագետներին, որոնք կառաջարկեն Ձեր կարիքներին, ցանկություններին և գրպանին համապատասխան տարբերակ:

Շոշինա Օլգա