Կայարանամեջ թռիչքների միջոցով գումար խնայելու 3 պարզ եղանակ

Մասնավոր ինքնաթիռների հարմարավետությանն ու շքեղությանը սովոր ուղևորները արդեն վաղուց ծանոթ են empty legs թռիչքներին: Այնուամենայնիվ, նրանք ովքեր այդքան էլ տեղեկացված չեն մասնավոր ինքնաթիռներիով թռիչքների մասին, empty leg տերմինը հավանաբար ոչ մի բան չի ասի: Հնարավորինս պարզ լեզվով ասած, empty leg թռիչքը տեղի է ունենում այն դեպքում, երբ օդանավը գտնվում է մեկ այլ քաղաքում, իսկ թռիչքի պատվիրատուն մեկ ուրիշում և օդանավը դատարկ թռիչք է կատարում նրան վերցնելու համար: Կամ, եթե միակողմանի թռիչք է պատվիրվել, ապա այն ավարտելուց հետո ինքնաթիռը դատարկ է վերադառնում օդանավակայան: Ավիափոխադրողը, որպեսզի գոնե մասամբ ծածկի շահագործման ծախսերը առաջարկում է empty leg թռիչքը զգալի զեղչով:

Ինչու՞ օգտվել empty legs թռիչքներից:

Երկիր մոլորակի վրա բնակվող 7 միլիարդ մարդուց ավելի քան 8 միլիոնը ամեն օր ինքնաթիռով  երկինք է բարձրանում: Եթե ​​նրանք մասնավոր ինքնաթիռ չեն վարձակալել, ապա ստիպված են թռչել անհարմարավետություններ կրելով: Վերջերս անցկացրած ուսումնասիրության համաձայն, ուղևորների 41% -ը նշել են, որ ոտքերի համար տարածության ընդլայնումը  լավագույն բարելավումներից մեկը կլիներ:

 

Սա բազմաթիվ պատճառներից միայն մեկն է, թե ինչու  փորձառու ուղևորները փնտրում են կայարանամեջ թռիչքներ: Մարդկանց մեծ մասը չգիտի, թե ինչպես պատվիրել empty legs թռիչք, որը սակայն թույլ է տալիս մաքսիմալ բոնուսներ ստանալ:

Խնայել գումարներ ուղևորությունների վրա

Եթե ​​հոգնել եք կանոնավոր թռիչքներից, ապա մինչ ավիատոմս գնելը կարող եք ստուգել առկա են արդյոք անհրաժեշտ ուղղությամբ կայարանամեջ թռիչքներ: Իհարկե, անհրաժեշտ երթուղով ազատ թռիչք գտնելը միշտ չէ, որ հնարավոր է, բայց եթե հաճախ եք թռչում, հավատացեք, դա պարզապես ժամանակի հարց է: Կես տարվա ընթացքում բիզնեսմենները միջինում 15 անգամ են թռչում աշխարհի շուրջ: Եվ իմանալով, թե որքան կայարանամեջ թռիչքներ են իրականացվում դրանց արդյունքում, հատկապես ամենահայտնի քաղաքների միջև, արժե ստուգել empty legs չվերթների առկայությունը մինչ տոմսեր ամրագրելը:

 

Եթե ճանապարհորդում եք աշխատանքի բերումով կամ պարզապես ընտանիքի հետ արձակուրդի եք մեկնում, ստուգեք մատչելի չվերթների առկայությունը:

Что такое Empty legs?

Սպոնտան լինել

Հետաքրքիր է սպոնտան արձակուրդ պլանավորելը: Սակայն, «այրվող տոմսեր»-ի որոնումը կարող է իսկական փորձություն լինել: Փոխարենը փնտրեք, թե empty legs չվերթների ինչ առաջարկներ կան, որպեսզի թռիչքը Ձեզ համար լինի առավելագույնս հարմարավետ:

Եղեք տեղեկացված, մնացեք կապի մեջ, ստացեք ծանուցումներ

Եթե հաճախ եք ճանապարհորդում, ապա գրանցվեք մեկ կամ մի քանի չարտերային բրոքերների կայքերում: Այդպիսով, հնարավորություն կունենաք ծանոթանալու ընթացիկ առաջարկներին և ճիշտ ժամանակին տալ պատվերը:

Օրինակ, օգտվելով մեր կայքից Դուք կարող եք ուսումնասիրել թռիչքների առաջարկները, ընտրել օդանավի տեսակը, մեկնման ու ժամանման օդանավակայանները, ինչպես նաև պատվիրել լրացուցիչ ծառայություններ: Բացի այդ, կարող եք թողնել Ձեր կոնտակտային տվյալները և ստանալ տեղեկատվություն կամ բոլոր կամ միայն կոնկրետ քաղաքներից իրականացվող կայարանամեջ թռիչքների առկայության մասին: Այսպիսով, ընդամենը մի քանի րոպե ծախսելով, Դուք կկարողանաք օգտվել մատչելի գներով առաջարկվող կայարանամեջ թռիչքներից, անմիջապես, երբ դրանք հասանելի կլինեն:

 

Դժվար թե կա գումարներ խնայելու և մասնավոր ինքնաթիռների շքեղությունն ու հարմարավետությունը վայելելու ավելի լավ տարբերակ, քան empty legs թռիչքը:

 

Շոշինա Օլգա