Empty legs թռիչքներից օգտվելու 10 պատճառ

Բոլորս էլ երազում ենք շքեղ հանգստի մասին, սակայն ոչ միշտ կարող ենք այն մեզ թույլ տալ: Չարտերային օպերատորների գրավիչ առաջարկները, որոնք վերաբերվում են մասնավոր ինքնաթիռների շքեղ ու հարմարավետ միջավայրում ճանապարհորդելուն, ոչ բոլորին են հասանելի: Էլ չենք խոսում մասնավոր ինքնաթիռ գնելու մասին:

 

Այս պարագայում շատ ուղևորներ ստիպված են օգտվել սովորական թռիչքներից և կրել դրա բոլոր անհարմարությունները: Սակայն նրանց համար, ովքեր գնահատում են փոխադրման արագությունն ու հարմարավետությունը, կայարանամեջ թռիչքները հիանալի տարբերակ են: Այս հոդվածում կներկայացնենք 10 պատճառ, թե ինչու արժե օգտվել կայարանամեջ թռիչքներից:

Empty Legs with Aviav TM

Նրանց համար, ովքեր դեռ չգիտեն empty legs կամ կայարանամեջ թռիչքների մասին, պարզաբանենք: Empty legs-ը, դա ինքնաթիռի առանց ուղևորների և բեռների չվերթն է: Այս դեպքում սովորաբար վարձակալված մասնավոր ինքնաթիռը պատվերի ավարտից հետո կատարում է վերադարձ թռիչք:

 

Մասնավոր ինքնաթիռի վարձակալության միջին արժեքը մեկ թռիչքային ժամի համար տատանվում է 1500-3000 դոլարի սահմաններում: Միջազգային թռիչքների դեպքում այդ արժեքը կարող է ավելի բարձր լինել՝ կապված մաքսային և սահմանային հարցերի հետ: Եթե ​​թռիչքից բացի Ձեզ անհրաժեշտ լինեն մի շարք լրացուցիչ ծառայություններ, օրինակ, կարմիր խավիարով սենդվիչներ կամ անձնական մեքենայով անմիջապես ինքնաթիռին մոտենալու հնարավորություն, ապա ստիպված կլինեք ավելի շատ վճարել: Իհարկե, դոլարային միլիարդատերերի համար ընդհանուր գումարը աննշան կթվա, բայց երբեմն «սովորական» միլիոնատերերի և նրանց համար, ովքեր սովոր են թռչել բիզնես դասով, ծախսերը զգալի կերևան: Վերջիններիս օգնության կարող են հասնել զգալի զեղչերով առաջարկվող empty legs թռիչքները:

 

Ահա մի քանի պատճառ, թե ինչու է պետք նախապատվությունը տալ empty legs թռիչքներին:

Մասնավոր թռիչքների լավագույն գներ

Դատարկ թռիչքներին ուշադրություն դարձնելու ամենաառաջին պատճառը այն է, որ Դուք հնարավորություն ունեք ցածր գնով օգտվելու մի բանից, ինչը սովորաբար չափազանց թանկ արժե: Երբեմն չարտերային օպերատորները կայարանամեջ թռիչքների գները նվազեցնում են նույնիսկ մինչև 80-90%-ով՝ մասնավոր ինքնաթիռի սովորական վարձակալության արժեքի հետ համեմատությամբ: Սա գումար խնայելու և միաժամանակ մասնավոր ինքնաթիռից օգտվելու հիանալի տարբերակ է:

 

Բրիտանական The Guardian պարբերականի հոդվածներից մեկում empty-leg թռիչքի օրինակ էր բերվել, ըստ որի ավիափոխադրողը 17 500 դոլար արժողությամբ թռիչքի արժեքը իջեցրել էր մինչև 330 դոլարի, ինչը նշանակում է, որ ուղևորը, բոլոր լրացուցիչ վճարները հանած,  ավելի քան 17 000 դոլար է կարողացել խնայել:

Անհավանական խնայողություններ խմբերով թռիչքների դեպքում

Կայարանամեջ թռիչքների զեղչերը տարածվում են ուղևորների ամբողջ խմբի վրա: Արդյունքում, empty leg թռիչքից օգտվող խմբի անդամների համար այն ավելի էժան կնստի, քան կանոնավոր չվերթի տոմսը:

 

Նրանք, ովքեր ամբողջ ընտանիքով են հանգստի մեկնում, չպետք է անտեսեն գումար խնայելու հնարավորությունը: Մասնավոր ինքնաթիռով թռիչքի ծախսերը պայմանականորեն բաժանելով ուղևորների թվի վրա, պարզ կերևա, որ դրանք համեմատելի են առևտրային թռիչքի ծախսերի հետ: Հիմնվելով վերոհիշյալ օրինակի (330 դոլար) վրա, կարող ենք տեսնել, որ միասին թռչող չորս ընկերների միջև բաժանելով թռիչքի արժեքը, յուրաքանչյուրի ներդրումը կկազմի մոտ 83 դոլար: Բնականաբար, չարժե հրաժարվել նման առաջարկից:

 

Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ որքան շատ է նստատեղերի քանակը  ինքնաթիռում, այնքան թռիչքը ավելի թանկ կնստի: Նույնիսկ խոշոր ինքնաթիռներով առաջարկվող թռիչքների զեղչերը կարող են զգալի լինել, սակայն վերջնական արժեքը կախված է Ձեր պահանջներից, երթուղուց և այլ պայմաններից:

Օդում ավելի քիչ ժամանակ անցկացնելու հնարավորություն

Չարտերային չվերթները աշխատում են էքսպրես-ուղերթների պես. չկան միջանկյալ կանգառներ, եթե իհարկե անհրաժեշտությունը չի ստիպում (օրինակ, լիցքավորում, տեխնիկական սպասարկում, ուղևորների իջեցում և այլն): Ինչը նշանակում է, որ Դուք կծախսեք շատ քիչ ժամանակ նշանակված վայր հասնելու համար:

Գործարարների և ճանապարհորդների համար զգալիորեն կրճատվում է թռիչքի ժամանակը (երբեմն նույնիսկ մի քանի ժամով): Դուք կարող եք ավելի շատ ժամանակ անցկացնել նշանակված վայրում կամ արձակուրդում, և ավելի քիչ ժամանակ կորցնել օդանավակայաններում կամ օդում:

Չկան երկար հերթեր

Եթե նույնիսկ մասնավոր ինքնաթիռով եք արտասահման մեկնում, ստիպված կլինեք ամեն դեպքում մինչ թռիչքը գործ ունենալ օդանավակայանի մաքսատան և անվտանգության ծառայության աշխատակիցների հետ: Մասնավոր ինքնաթիռների ուղևորներին երկար հերթերից զերծ պահելու համար օդանավակայանում հատկացված է առանձին տարածք:

 

Հերթերի մեջ անցկացնելու ճշգրիտ ժամանակը կախված է այդ ուղերթի ուղևորների քանակից: Եթե նույնիսկ խմբով եք պատրաստվում մասնավոր ինքնաթիռով թռիչք կատարել, ապա ամեն դեպքում ավելի քիչ ժամանակ կծախսեք անվտանգության ստուգման վրա, քան եթե օգտվեիք սովորական թռիչքից: Հավատացեք, նույնիսկ այնպիսի գործընթացից, ինչպիսին է անվտանգության ստուգումը կարելի է հաճույք ստանալ, եթե այն ավելի քիչ անհանգստություն և սթրես է պատճառում:

Անկրկնելի, շքեղ սպասասրահներ

Աշխարհի խոշոր օդանավակայանների մեծ մասում կան մասնավոր ինքնաթիռների  ուղևորների համար հատկացված շքեղ սպասասրահներ, ինչպես օրինակ Լոս Անջելեսի LAX օդանավակայանում է:

 

LAX օդանավակայանի տերմինալը և լաունջ զոնան շքեղության ու հարմարավետության հիանալի օրինակ են, որոնց անդրադառձել են նաև Vanity Fair և Forbes ամսագրերը: Նրանք նշում են, որ LAX– ի մասնավոր տերմինալը պատշաճ կերպով հոգ է տանում ուղևորների ուղեբեռի մասին, իսկ թռիչքին նախապատրաստումը ընթանում է հանգիստ պայմաններում:

Ամբոխը շրջանցելու հնարավորություն

Եթե որոշել եք օգտվել empty leg թռիչքից, ապա իմացեք, որ հարմարավետության և էֆֆեկտիվության տեսանկյունից այն չի զիջում մասնավոր ինքնաթիռի ստանդարտ վարձակալությանը: Ձեզ հասանելի են մուտքը մասնավոր տերմինալ, առանձին սպասասրահ, արագացված տեմպերով բոլոր ստուգումները անցնելու, իսկ որոշ դեպքերում նույնիսկ լիմուզինով անմիջապես ինքնաթիռին մոտենալու հնարավորությունները: Այս ամենի արդյունքում Դուք կարողանում եք շրջանցել ուղևորների ամբոխը և զերծ մնալ շատ անհարմարություններից: Սա հատկապես արժեքավոր է տոների և զբոսաշրջային պիկ սեզոնի ժամանակ, երբ միջազգային օդանավակայանները խիստ ծանրաբեռնված են:

Չկան այլ ուղևորներ

Անհարմարությունները կանոնավոր թռիչքների ժամանակ շատ են: Համարյա միշտ էլ ինքնաթիռում լինում են լացող երեխաներ, իրար հետ վիճող կամ հեռախոսով բարձրաձայն խոսող անձինք և այլն: Еmpty leg թռիչքի դեպքում, Ձեր կողքին չեն լինի այլ ուղևորներ, որոնք կխանգարեն Ձեզ, եթե իհարկե ինքներդ ինքնաթիռ չհրավիրեք նրանց: Հատկապես երկար գիշերային թռիչքների դեպքում empty leg-ը  ամենալավ տարբերակն է:

Իդեալական է բիզնեսի համար

Եթե թռչում եք մի խումբ գործընկերների հետ, ապա ինքնաթիռում հնարավորություն կունենաք հարմարավետ պայմաններում շարունակելու գործերը: Դուք կարող եք ժամանակը անկացնել այնպես, ինչպես ինքներդ եք ուզում, այսինքն՝ հանդիպում կազմակերպել, հանգստանալ, ընդմիջում անել, քնել, մեդիտացիա անել, այլ ոչ թե փորձել ժամանակը կարճել՝ աշխատելով նեղ, անհարմար նստատեղին նստած:

 

Մի մոռացեք նաև, որ ժամանակակից մասնավոր ինքնաթիռներից շատերում կա անվճար Wi-Fi, հեռախոս և կապի այլ միջոցներ:

Բարձր հարմարավետություն

Հարմարավետությունը empty legs թռիչքներից օգտվելու հիմնական պատճառներից մեկն է:

Մասնավոր ինքնաթիռների մեծ մասում առաջարկվում են հարմարավետ նստատեղեր, ոտքերի համար ավելի լայն տարածքներ, նստատեղի թիկնակը կիսով չափ կամ ամբողջությամբ իջեցնելու հնարավորություն, ընդարձակ զուգարաններ և այլն: Բացի այդ, որոշ  ինքնաթիռներում կգտնեք նաև լոգարան կամ սաունա:

 

Եթե կանոնավոր թռիչքի վերջում ինքնաթիռից դուրս եք գալիս սովորաբար հոգնած և քնատ, ապա empty legs թռիչքի ավարտին Ձեզ կզգաք հանգստացած, լիցքաթափված և պատրաստ գործարար հանդիպմանը:

Արքայավայել կյանք (և թռիչք)

Empty leg թռիչքից օգտվելու վերջին և ամենակարևոր պատճառը այն է, որ Դուք պարզապես արժանի եք դրան: Մասնավոր ինքնաթիռով թռչելը շքեղության գագաթնակետն է: Ձեր մասին հոգ են տանում օդանավակայան Ձեր ժամանման պահից: Ձեզ կօգնեն տանել ուղեբեռը, կտեղեկացնեն, թե որտեղից և երբ ինքնաթիռ բարձրանալ, ինչպես նաև որոշ դեպքերում լրացուցիչ ծառայություն կարող են մատուցել:

 

Մասնավոր ինքնաթիռում Ձեզ իսկական արքա կզգաք: Վայելեք շամպայն և համեղ ուտեստներ, ուսումնասիրեք պատուհանի ետևում լողացող ամպերը, փորձեք քնել, ֆիլմեր նայեք կամ պարզապես վայելեք հարմարավետ միջավայրը: Եթե պատրաստվում եք թռչել ընտանի կենդանիների կամ երեխաների հետ, ապա ինքնաթիռում կլինեն նրանց զբաղեցնելու համար շատ տարբերակներ:

 

Մասնավոր ինքնաթիռում Ձեզ բարձրակարգ սպասարկում և բարեհամբույր վերաբերմունք է սպասվում: Еmpty legs ուղերթները շատ լավ հնարավորություն են զգալի զեղչով, հարմարավետ և հաճելի պայմաններում թռչելու համար:  Ընտրեք լավագույնը Ձեզ համար, ճանապարհորդեք աշխարհով մեկ մասնավոր ինքնաթիռով:

 

Շոշինա Օլգա